Վրաստանի Լեյբորիստական կուսակցության անփոփոխ առաջնորդը վարչապետի թեկնածու է առաջադրվել

10:27   27 Սեպտեմբեր 2020    237

Հայտնի են նաև Վրաստանի վարչապետի մյուս թեկնածուների անունները`գործող վարչապետ Գիորգի Գախարիան իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Միասնությունը ուժը» դաշինքից, և արդարադատության նախարարի նախկին փոխնախագահ Գիորգի Վաշաձեն «Աղմաշենեբելի ռազմավարություն» կուսակցությունից:

«Վրաստանի Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին դարձել է Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված վարչապետի 4-րդ թեկնածուն: Քաղաքական գործիչն արդեն խոստացել է հայրենակիցներին`առանց աղքատների և երկրից փախչել ցանկացողների երկիր:

«Ես պատրաստ եմ ստանձնել Վրաստանի վարչապետի պաշտոնը, եթե լինի ժողովրդի կամքը և նրանց աջակցությունը: Դրանից հետո հաջորդ օրը մենք կարթնանանք նոր Վրաստանում, որտեղ չեն լինին սովածներ, աղքատներ,նվաստացածներ,անարդարության զգացումով ապրող մարդիկ` պատրաստ փախչելու երկրից»,- ասել է Նաթելաշվիլին` հավելելով, որ ինքը կգլխավորի կուսակցական ցուցակը:

Վրաստանի Սահմանադրության մեջ նշված ընթացակարգերի համաձայն` վարչապետին առաջադրում է ընտրություններում առավելագույն ձայներ ստացած կուսակցությունը, եթե թեկնածուն բավարար ձայներ չի ստանում, նշանակվում են խորհրդարանական նոր ընտրություններ: Դրանցից կարելի է խուսափել, եթե պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուն աջակցություն ստանա երկու շաբաթվա ընթացքում:

Ի դեպ, օրերս Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյխուն Բայրամովի՝ Դավիթ Գարեջիի սահմանագծման շուրջ արած հայտարարություններից հետո,Նաթելաշվիլին կոչ էր արել Ալիևին դադարեցնել վրացական Դավիթ Գարեջիի տարածքների սահմանազատման աշխատանքները՝ Ադրբեջանից պահանջելով դուրս բերել զորքերը քրիստոնեական խորհրդանիշ համարվող Դավիդ Գարեջի վրացական պատմական վանական համալիրի տարածքից:

«Հակառակ դեպքում, մենք կբարձրացնենք արդեն համաձայնեցված սահմանազատման գիծը վերանայելու հարցը, քանի որ Ազգերի լիգայի կողմից ճանաչված և Վրաստանի տարածք համարվող Սաինգիլոյի ևԿարայայի դաշտերը 1920-ականներին բոլշևիկների կողմից ապօրինի կերպով փոխանցվել են Ադրբեջանին… Մենք հիշում ենք, չենք մոռացել, և գիտենք՝ ինչպես այնտեղ տեղի ունեցավ բնակչության ձուլումը, և ինչպես է այսօր այնտեղ հետապնդվում վրացական ֆենոմենը: Ուստի, ես հորդորում եմ Ալիևի իշխանություններին լավ մտածել»,-հայտարարել էր Նաթելաշվիլին:

Հիշեցնենք, որ օրերս Թբիլիսիում Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ նոր փաստացի հիմքեր ունեն` ապացուցելու վանական համալիրի տարածքի վրացական լինելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները