Կոլումբիայի արևմուտքում փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել. կան տուժածներ

09:41   27 Սեպտեմբեր 2020    243

Նվազագույնը 3 մարդ է մահացել Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով La FM ռադիոկայանին:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Տումակո մունիցիպաիտետում: Հանցավոր խմբավորումները փոխհրաձգություն են սկսել, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվածքներ են ստացել:

Վերջիններս տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Հաղորդվում է, որ իշխանություններն արդեն սկսել են դեպքի առնչությամբ հետաքննություն իրականացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները