«Լուկաշենկոն պետք է կամավոր հեռանա». Մակրոն

11:07   27 Սեպտեմբեր 2020    324

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է կամավոր հեռանա նախագահի պաշտոնից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում, գրում է korrespondent.net կայքը:

«Սա իշխանության ճգնաժամ է, ավտորիտար ռեժիմի ճգնաժամ, որը չի կարող ընդունել ժողովրդավարության տրամաբանությունն ու որը պահպանվում է ուժով: Ակնհայտ է, որ նա ստիպված կլինի հեռանալ»,-հայտարարել է Մակրոնը:

Նա հայտարարել է, որ հիացած է բողոքի ակցիաներին մասնակցող բելառուսների քաջությամբ:

«Ամեն շաբաթ, հանգստյան օրերին դուրս գալով ցույցերի՝ նրանք գիտեն, թե ինչ ռիսկերի են գնում, բայց նրանք շարունակում են դա անել` փորձելով կյանք ներարկել այդքան վաղուց երկրում ճնշված ժողովրդավարությանը»,-նշել է Մակրոնը:

Բողոքի ակցիաները Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները