Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

11:37   27 Սեպտեմբեր 2020    235

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական շփման գծում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները