«Հայաստանի տարածքում ռազմական թիրախներ չունենք». Իլհամ Ալիև

12:44   27 Սեպտեմբեր 2020    275

Ադրբեջանը Հայաստանի տարածքում ռազմական թիրախներ չունի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս կարծիքը հնչեցրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված իր դիմումում:

Դիմումում ասվում է. «Վերջին շրջանում Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական սադրանքները պարբերական բնույթ են ստացել: Հուլիսի ամսում հայ-ադրբեջանական պետական սահմանի Թովուզի ուղղությամբ նորից հրետանային կրակի արդյունքում զոհվել են մեր զինծառայողները և մեկ քաղաքացիական անձ: Ոչ մեկին գաղտնիք չէ, որ առաջին կրակը, ինչպես նաեւ հրետանային կրակը բացել է Հայաստանը եւ առաջին զոհերը դարձել են ադրբեջանցի զինծառայողները: Ադրբեջանը պատշաճ պատասխան տվեց թշնամուն և նրանք չկարողացան մի սանտիմետր առաջ շարժվել: Թշնամին կասեցվեց, պաշտպանվեց մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Ոժեղ հարվածների արդյունքում Հայաստանի կողմը ստիպված եղավ ընդունել դառը պարտությունը: Ես այս մասին ասել եմ, ուզում եմ նորից ասել, որ եթե մենք ուզեինք, մենք կարող էինք կռվել Հայաստանի տարածքում: Բայց մենք Հայաստանի տարածքում ռազմական թիրախներ չունենք և այս դեպքում հրադադարի ռեժիմը կասեցվել է մի քանի օր անց»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները