Ադրբեջանը օկուպացիայից ազատագրել է Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջանների մի շարք գյուղեր

15:00   27 Սեպտեմբեր 2020    280

Կիրակի օրը Ադրբեջանի Զինված ուժերը հակահարձակման շրջանակներում՝ ճակատային գծի Ֆիզուլի-Ջեբրաիլի ուղղությամբ օկուպացիայից ազատագրել են մի շարք գյուղեր, հայտարարել է՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Անար Էյվազովը:

«Ֆիզուլի-Ջեբրայիլի ուղղությամբ հակահարձակման գործողության ընթացքում ազատագրվել են մի շարք գյուղեր, որոնք երկար տարիներ գտնվում էին հայկական օկուպացիայի տակ: Մասնավորապես, ազատագրվել են՝ Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի, Գարվենդ, Հորադիզ, Յուխարի Աբդուլռահմանլի, Ջեբրայիլի շրջանի Բոյուկ Մարջանլի և Նյուզգար գյուղերը», - կիրակնօրյա ճեպազրույցում ասել է Էյվազովը, հայտնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ ճակատային գծի Աղդարայի ուղղությամբ և Մուրովդագի լեռնաշղթայում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները «ոչնչացրել են զավթիչների մի շարք դիրքեր, վերահսկողության տակ են վերցվել մի շարք գերիշխող բարձունքներ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները