Ադրբեջանի ՊՆ. Հակառակորդի պաշտպանական գիծը ճեղքվել է, օկուպացիայից ազատագրվել է 7 գյուղ

15:25   27 Սեպտեմբեր 2020    346

Հակառակորդի պաշտպանական գիծը ճեղքվել է, օկուպացիայից ազատագրվել է 7 գյուղ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին սեպտեմբերի 27-ին՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Նրա խոսքով՝ վերահսկողության տակ վերցնելով օպերատիվ իրավիճակը՝ ադրբեջանական բանակը հակահարձակողական գործողություն է իրականացնում, հակառակորդը լրիվ կերպով նահանջում է:

Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ֆիզուլի-Ջեբրայիլի ուղղությամբ ազատագրվել են՝ Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի, Գարվենդ, Քենդ Հորադիզ, Յուխարի Աբդուռահմանլի գյուղերը, ինչպես նաև Ջեբրաիլի շրջանի Բոյուկ Մարջանլի և Նյուզգյար գյուղերը: Բացի այդ, ոչնչացվել են՝ Աղդերեի շրջանի և Մուրովդաղի ուղղությամբ հակառակորդի դիրքերը, վերահսկողության տակ են վերցվել կարևոր բարձունքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները