Լեհաստանի ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել՝ վերադառնալ Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններին

18:28   27 Սեպտեմբեր 2020    338

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը անհանգստություն է հայտնել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ այս հակամարտությունը լուծել խաղաղ դիվանագիտական միջոցներով:

Այս մասին կիրակի օրը Twitter-ում հայտնել է՝ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Լեհաստանի ԱԳՆ-ը խորապես մտահոգված է՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական բախումների մասին տեղեկատվությամբ: Մենք կոչ ենք անում դադարեցնել մարտերը, դեէսկալացիայի, և վերսկսել խաղաղ բանակցությունները, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասված է հայտարարության մեջ:

Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի խոսքով՝ «Հայաստանի ու Ադրբեջանի համար միակ ողջամիտ ճանապարհը՝ հրադադարի ռեժիմն է, լիցքաթափումն ու բանակցությունները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները