Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին Գեբելսի հետ է համեմատել

09:16   28 Սեպտեմբեր 2020    290

Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին Երրորդ ռեյխի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի հետ է համեմատե:

«Նա Գեբելսի նման մեկն է։ Դուք բավական երկար սուտ եք ասում, անընդհատ կրկնում եք, կրկնում եք, կրկնում եք, եւ այն վերածվում է սովորական գիտելիքի»,- ասել է Բայդենը MSNBC-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բայդենի կարծիքով՝ սա Թրամփի կողմից ապատեղեկատվություն տարածելու միջոց է` փորձելով դիմել չափավոր ընտրողներին, հատկապես Ֆլորիդայում: Նա նաեւ հայտարարել է, որ նախագահի ջանքերն ուղղված են համավարակի դեմ պայքարից շեղելուն:

«Այն ամենը, ինչ նրան է վերաբերում, կապված է շեղելու հետ: Հենց սկզբից պարզ է, թե կոնկրետ ինչի է հանգեցնելու դա»,- հավելել է Բայդենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները