Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 6 միլիոնի

11:17   28 Սեպտեմբեր 2020    325

Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 6 միլիոնի։

Այսպիսով, համավարակի սկզբից գրանցված դեպքերի թվով երկիրն ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է, փոխանցում է AP-ն։

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 82 170 նոր դեպքերի մասին։ Այս նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան ոչ պակաս 1039 դեպք, համավարակի սկզբից մահացածների ընդհանուր թիվը կազմել է 95 542։

Հնդկաստանում վարակման նոր դեպքերը ներկայումս ավելի արագ են գրանցվում, քան աշխարհում որեւէ այլ տեղ։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին աշխարհում իր բնակչության թվաքանակով երկրորդ երկիրը կդառնա համավարակից առավել շատ տուժածներից մեկը՝ գերազանցելով ԱՄՆ-ին, որտեղ գրանցվել է վարակման ավելի քան 7 միլիոն դեպք։

Ընդ որում՝ Հնդկաստանում են գրացված աշխարհում ամենամեծ թվով ապաքինված պացիենտները։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ Հնդկաստանում COVID-19-ից ապաքինվել է ավելի քան 5 մլն մարդ, իսկ երկրում ապաքինման ցուցանիշը կազմում է 82 տոկոս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները