Ճապոնիայում պատմել են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պլանների մասին

13:52   28 Սեպտեմբեր 2020    324

Տոկիոն մտադիր Է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել տարբեր բնագավառներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Մենք կարեւորում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ դրանում փոփոխություններ չկան: Ելնելով պետական շահերից՝ մենք կցանկանայինք ընդհանուր առմամբ ճապոնա-ռուսական հարաբերությունները զարգացնել ամենալայն ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը եւ մշակույթը»,-ընդգծել Է նա ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Տոկիոն հաստատուն կերպով պաշտպանում Է «տարածքային հարցի» լուծման հիմնական ուղեգիծը եւ Մոսկվայի հետ հաշտության պայմանագրի կնքումը: Նա նաեւ հիշեցրել Է, որ այժմ Ճապոնիայի իշխանությունները համաձայնեցնում են տարբեր երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների անցկացումը, որոնց թվում Է նաեւ Ռուսաստանը: Ավելի վաղ հայտնի Է դարձել Ճապոնիայն նոր վարչապետ Յոսիհիդե Սուգայի՝ սեպտեմբերի 29-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու ցանկության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները