Սահակաշվիլին Ուկրաինայի իշխանություններին կոչ Է արել կուրորեն չհետեւելու Եվրոպայի դիրեկտիվներին

13:13   28 Սեպտեմբեր 2020    274

Ուկրաինայի իշխանությունները չպետք Է կուրորեն հետեւեն եվրոպական ինստիտուտների բոլոր պահանջներին, քանի որ դրանցից որոշները կասկածելի բնույթ են կրում եւ սոսկ կվնասեն երկրին:

«Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում այս կարծիքն Է հայտնել Բարենորոգումների ազգային կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ուկրաինայի իշխանությունները չպետք Է կուրորնեն հետեւեն եվրոպական դիրեկտիվներին, երբեմն անհեթեթ դիրեկտիվներին»,- ասել Է նա: Քաղաքական գործչի կարծիքով՝ եվոպական երեկրների օրենեքների պատճենումը սոսկ կվատթարացնի իրադրությունը:

Եթե Ուկրաինան, ճշտել Է նա, ընդունի Ավստրիայի կամ Շվեդիայի օրենքներն, ապա ուկրաինացիները չեն սկսի ավելի լավ ապրել, այլ, ավելի շուտ, ընդհակառակը: Ըստ որում Սահակաշվիլին ափսոսանք Է հայտնել, որ ոչ բոլոր ուկրաինացի քաղաքական գործիչներն են դա հասկանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները