Ռոնալդուն ռեկորդի հեղինակ է դարձել

15:02   28 Սեպտեմբեր 2020    355

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ռեկորդի հեղինակ է դարձել Ա Սերիայի երկրորդ տուրի՝ «Ռոմայի» դեմ խաղում:

35-ամյա Ռոնալդուն «Ռոմայի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ: Պորտուգալացի հարձակվողը խփեց 449-րդ և 450-րդ գոլերը Եվրոպայի առաջատար 5 առաջնություններում:

Նախկինում որևէ ֆուտբոլիստի չէր հաջողվել դառնալ նման նվաճման հեղինակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կրիշտիանու Ռոնալդուն 84 գոլ խփել է «Մանչեսթեր Յունայթեդի», 311 գոլ՝ «Ռեալի», 55 գոլ՝ «Յուվենտուսի» կազմում:

«Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Թուրինյան ակումբը 4 միավորով 5-րդ տեղում է, «Ռոման» 13-րդն է՝ 1 միավոր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները