Իրանն այժմ տարածաշրջանի երկնքում ցանկացած թռչող օբյեկտ հայտնաբերելու եւ խոցելու հնարավորություն ունի

16:03   28 Սեպտեմբեր 2020    317

Իրանն այժմ տարածաշրջանի երկնքում ցանկացած թռչող օբյեկտ հայտնաբերելու եւ խոցելու հնարավորություն ունի:

Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ-ի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով` իրանցի մասնագետները լավ արդյունքների են հասել ռադարային համակարգերի ոլորտում, սակայն այդ ձեռքբերումների մեծ մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի հանրայնացվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր, բացի մեր երկրի երկնքին հետեւելուց, մենք հետեւում ենք նաեւ տարածաշրջանի երկնքին (Արեւմտյան Ասիա),- ասել է նա: «Այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած թռչող օբյեկտ հայտնաբերել երկրի եւ տարածաշրջանի երկնքում եւ անհրաժեշտության դեպքում խոցել այն», - հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները