Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է - Սաակաշվիլի

16:19   28 Սեպտեմբեր 2020    342

Իմ դիրքորոշումը հստակ է, և այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, և դա ոչինչ չի փոխի:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ներկայիս ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է Hayatsk.info-ն:

Ընդգծելով, որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բախումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, Սաակաշվիլին հավելել է, որ տարածաշրջանից տեղահանված մարդիկ վերադառնալու իրավունք ունեն:
«Նրանց իրավունքն է խաղաղ ապրել, և այդ իրավունքը պետք է պաշտպանված լինի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները