Աֆղանստանի ԱԳՆ. «Պետք է վերջ դնել Ղարաբաղի օկուպացիային»

16:53   28 Սեպտեմբեր 2020    445

Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բռնի բախումների կապակցությամբ, ինչպես նաև ափսոսանք մարդկային կյանքերի և նյութական կորստի համար, հաղորդում է Hayatsk.info-ն:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: «Աֆղանստանը պահանջում է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, և այդ կապակցությամբ Աֆղանստանի ժողովուրդը և կառավարությունը աջակցում են աշխարհի այլ երկրների ջանքերին», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում վերականգնել զինադադարը եւ տարածաշրջանում երկարատեւ ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները