Ճապոնիան կոչ է անում անհապաղ դադարեցնել ԼՂ շփման գծի երկայնքով ընթացող ռազմական գործողությունները

17:14   28 Սեպտեմբեր 2020    338

Ճապոնիան կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Յոշիդա Տոմոյուկին:

«Ճապոնիան լրջորեն մտահոգված է սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղի ունեցող զինված դիմակայության կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների մահվան: Ճապոնիան բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, ցուցաբերել առավելագույն զսպվածություն վերսկսել երկխոսությունը: Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորումը կարևորագույն նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- նշել է Տոմոյուկին:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հավելել է, որ Ճապոնիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:

«Ճապոնիան լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված երկու երկրների միջև հակամարտության կարգավորմանը և հույս հայտնում, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում տեղի կունենա»,- ասել է Յոշիդա Տոմոյուկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները