Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության մեջ

17:26   28 Սեպտեմբեր 2020    417

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Էրդողանի խոսքերը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի նախագահը նշել է, թե այժմ ԼՂ հիմնախնդիրը պետք է մեկընդմիշտ լուծում ստանա և չպետք է համանախագահող երկրներն իրեն խորհուրդներ տան այդ հարցի վերաբերյալ:

«ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան շուրջ 30 տարի չեն կարողացել լուծել այս խնդիրը: Իսկ հիմա նրանք բոլորը խորհուրդներ են տալիս»,- նշել է Էրդողանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները