Բաքուն պատասխանել է Երևանի՝ վարձկաններ ներգրավելու մեղադրանքին

18:35   28 Սեպտեմբեր 2020    447

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանի՝ վարձկաններ ներգրավելու մեղադրանքները անհիմն են:

«Նման մեղադրանքները բոլորովին անհիմն են: Միաժամանակ մենք գիտենք, որ Իրաքում Հայաստանի դեսպանը, Իդլիբում Հայաստանի գլխավոր հյուպատոսը ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստան վարձկանների ներգրավման ուղղությամբ», - ասել է նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Թուրքիայի միջամտության մասին խոսք անգամ լինել չի կարող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքու   Ջեյհուն-Բայրամով  


Վերնագիրի այլ պիտակները