Հունաստանն ու ԱՄՆ-ը համատեղ հայտարարություն են տարածել ռազմավարական երկխոսության արդյունքներով

18:47   28 Սեպտեմբեր 2020    409

Հունաստանն ու ԱՄՆ-ը համատեղ հայտարարություն են տարածել ռազմավարական երկխոսության արդյունքներով:

Աթենքի եւ Վաշինգտոնի միջեւ ռազմավարական երկխոսություն է կայացել Սալոնիկում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի միջեւ:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրները հակված են երկկողմ հարաբերությունների եւ պաշտպանության, անվտանգության, էներգետիկայի ու առեւտրի ոլորտներում համագործակցության ամրապնդմանը:

«Միացյալ Նահանգները եւ Հունաստանը կիսում են Արեւելյան Միջերկրական ծովում Հունաստանի դիրքորոշումն ու հաստատում իր համոզումը այն մասին, որ ծովային սահմանների ապառազմականացման հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքին համապատասխան:

Այդ կապակցությամբ Միցյալ Նահանգները ողջունում են տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցելու Հունաստանի պատրաստակամությունը: Կողմերը հաստատել են 3 + 1 (Կիպրոս, Հունաստան, Իսրայել եւ ԱՄՆ) ձեւաչափով համագործակցության ամրապնդման ցանկությունը: Միացյալ Նահանգները եւ Հունաստանը կրկին հայտարարում են եվրոպական եւ տրանսատլանտյան ինստիտուտներում Արեւմտյան Բալկանների բոլոր երկրների ինտեգրմանն աջակցության մասին:

Կողմերը մտադիր են հետագայում եւս ամրապնդել համագործակցությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում: Միացյալ Նահանգները եւ Հունաստանը հույս ունեն ընդլայնել երկու երկրների միջեւ առեւտուրն ու ներդրումները:

Երկու կառավարությունները նշել են, որ Հունաստանն էապես լավացրել է իր պաշտպանությունն ու ինտելեկտուալ սեփականության պաշտպանությունը 2019 թվականին: Միացյալ Նահանգները եւ Հունաստանը մեծ նշանակություն են տալիս արհեստական ինտելեկտի, կիբեռանվտանգության, 5G, ռազմավարական ենթակառուցվածքների մասնավորեցման ոլորտներում համագործակցությանը: Միացյալ Նահանգները եւ Հունաստանը ողջունում են Անդրատլանտյան գազամուղի հունական հատվածի կառուցման ավարտը: Երկու կողմերը ողջունում են EastMed Գազային ֆորումի հիմնումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները