Թուրքիան Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված երկրորդ մեղադրանքն է պատրաստում սաուդցի 6 պաշտոնյաների դեմ

19:26   28 Սեպտեմբեր 2020    431

Թուրքիայի դատախազությունը երկրորդ մեղադրանքն է պատրաստել սաուդցի 6 պաշտոնյաների դեմ՝ կապված 2018 թվականին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին։

Լրատվամիջոցները չեն նշում առաջադրված մեղադրանքների բնույթը եւ չեն հայտնում՝ արդյոք այս վեց կասկածյալները եղե՞լ են նրանց թվում, որոնք արդեն Ստամբուլի դատարանում հեռակա դատապարտվել են Խաշոգջիի սպանության գործով։

Սաուդյան Արաբիայի դատարանն այս ամիս 8 մարդու սպանության մեղադրանքով դատապարտել էր 7-ից մինչեւ 20 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ Խաշոգջիի ընտանիքը ներել էր մարդսպաններին եւ թույլ տվել չեղարկել նախկինում կայացված մահվան դատավճիռները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները