Պեկինը Վաշինգտոնի վարչակազմին մեղադրել է «ազգային իշխանությունը» չարաշահելու մեջ

21:10   28 Սեպտեմբեր 2020    441

Պեկինը Վաշինգտոնի վարչակազմին մեղադրել է «ազգային իշխանությունը» չարաշահելու մեջ՝ կապված TikTok-ն արգելելու փորձերի հետ, հայտնում է AFP-ը։

ԱՄՆ կառավարության որոշմամբ երկուշաբթի կեսգիշերից հավելվածի նոր ներբեռնումները արգելվում են, սակայն թույլ է տրվում TikTok-ի օգտագործումը մինչ նոյեմբերի 12-ը:

Նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ սիրված հավելվածը ազգային անվտանգության համար սպառնալիք է ներկայացնում:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ դա «այլ երկրների ձեռնարկություններին անհիմն ճնշելու համար իշխանության չարաշահման» վկայություն է: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է «արդար, բաց եւ ոչ խտրական բիզնես-միջավայր ապահովի աշխարհի այն ընկերությունների համար, որոնք ներդրումներ են կատարում եւ աշխատում են երկրում»:

ԱՄՆ դաշնային դատարանը ժամանակավորապես արգելք է դրել այդ որոշման վրա այն բանից հետո, երբ TikTok-ի փաստաբանները հայտարարել են, որ միջոցառումները քաղաքական բնույթ են կրում եւ հիմնված չեն անվտանգության իրական մտահոգությունների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները