Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Էրդողանին

22:05   28 Սեպտեմբեր 2020    535

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին «Միջազգային ծովային իրավունքը և Արևելյան Միջերկրածովը՝ պատմության, քաղաքականության և միջպետական հարաբերությունների տեսակետից» թեմայով գիտաժողովում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հնչեցրած կարծիքի համար:

Հայաստանի սանձազերծած հերթական սադրանքի առաջին իսկ ժամերից եղբայր Թուրքիան հարգելի նախագահի գլխավորությամբ վճռականապես դատապարտեց հայկական ագրեսիան: Ադրբեջանական ժողովուրդը բարձր է գնահատում այս աջակցությունը»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա հավելել է, որ Թովուզի դեպքերի ժամանակ Թուրքիան առաջին պետությունն էր, որը վճռականապես դատապարտեց հայկական սադրանքը: «Ելնելով «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքից՝ Ադրբեջանը և Թուրքիան համերաշխություն են դրսևորում և առանց վարանելու աջակցում միմյանց բոլոր կարևոր հարցերում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները