ԱՀԿ-ն դեռ տվյալներ չունի կորոնավիրուսի ծագման մասին

00:00   29 Սեպտեմբեր 2020    408

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ տվյալներ չունի կորոնավիրուսի ծագման վերաբերյալ, այս թեմայի շուրջ հետազոտությունները դեռ շարունակվում են:

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:

Նրա խոսքով` վիրուսի ծագման հարցն ուսումնասիրում են չինացի փորձագետները, ԱՀԿ-ին հրավիրվել է մասնակցելու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հետազոտությունները շարունակվում են, եւ, իհարկե, շատ կարեւոր է պարզել դա: Բայց հիմա ավելին չեմ կարող ասել` բուն գործընթացը չվտանգելու համար: Ամենակարեւորը, որ ԱՀԿ-ն մասնակցում է դրան»,- նշել է Կլյուգեն:

Խոսելով նոր համավարակի հավանականության մասին` Եվրոպական բյուրոյի ղեկավարը շեշտել է. «Միակ հարցն այն է, թե երբ: Այս համավարակը կանխատեսել էր նաեւ ԱՀԿ-ն, բայց, միեւնույն է, հանկարծակիի եկավ: Ուստի հարցն այն չէ` կլինի այլ համավարակ, թե ոչ, այն է, թե ինչպես ավելի լավ պատրաստվել դրան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները