Շվեյցարիան պատրաստ է բարձր մակարդակի հանդիպումներ ընունել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ

00:59   29 Սեպտեմբեր 2020    448

Շվեյցարիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը բանակցությունների միջոցով, եւ պատրաստակամություն է հայտնում բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իր տարածքում:

Այս մասին ասվում է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Շվեյցարիան անվերապահորեն աջակցում է [ԵԱՀԿ] Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու համար եւ պատրաստակամություն է հայտնում հանդիպումներ ընդունել ամենաբարձր մակարդակով, ինչպես դա արել է նախկինում», - ասել է երկրի ԱԳՆ-ն: Բեռնը մտահոգված է սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «դաժան բախումների» սրման կապակցությամբ, հայտարարել է ԱԳՆ-ն: Շվեյցարիան կողմերին կոչ է անում «տարածաշրջանային կայունություն պահպանել» եւ «ուժ չկիրառել», նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները