Պակիստանի դեսպան. Մենք շատ ուրախ ենք հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջանն է»

13:14   29 Սեպտեմբեր 2020    362

«Պարոն նախագահ, թույլ տվեք կրկին անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ինձ ժամանակ հատկացնելու համար:

Ես ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր նախարարների մակարդակով Չմիավորման շարժման նիստում իր ելույթի ժամանակ՝ մեր երկրի արտաքին գործերի նախարարը մեկ անգամ ևս կհաստատի, որ Պակիստանը աջակցում է Ադրբեջանի արդար պայքարին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում»:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, այս մասին՝ իր հավատարմագրերը նախագահ Իլհամ Ալիևին հանձնելու ժամանակ ասել է՝ մեր երկրում Պակիստանի Իսլամական հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան Բիլալ Խային:

«Մենք կցանկանայինք նշել, որ Ձեր դիրքորոշումը օրինական է, արդար, և այս հարցի լուծումը չի կարող հետաձգվել անորոշ ժամանակով, քանի որ այդ դիրքորոշումն արդար է: Մենք շատ ուրախ ենք հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջանն է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստանի-դեսպան  


Վերնագիրի այլ պիտակները