Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ ջանքերը

19:39   29 Սեպտեմբեր 2020    490

Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ ջանքերը:

Այս մասին Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի եւ Եվրոպայի հարցերով նախարարին կից պատվիրակ Ֆրանկ Ռիստերը:

«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է հակամարտող կողմերի հետ շփումները, որպեսզի հասնի հրադադարի ռեժիմի հաստատման եւ բանակցությունների վերսկսման»,-ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այդ բանակցությունները պետք է օգնեն դուրս գալ երկարատեւ ճգնաժամից միջազգային իրավունքի նորմերի շրջանակում»,-ընդգծել է Ռիստերը:

Նրա խոսքով՝ «հակամարտության գոտում իրավիճակը ծանր է. տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ կան»: «Ֆրանսիան անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գտնի այդ ճգնաժամից դուրս գալու միջոցը: Այդ ճգնաժամը լուրջ է ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի կայունության համար»,-վստահեցրել է Ռիստերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռիստեր  


Վերնագիրի այլ պիտակները