Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

09:58   30 Սեպտեմբեր 2020    280

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:

«vmeste-rf.tv»-ին տված հարցազրույցում Կոսաչովը ասել է, որ իրավիճակը վտանգավոր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս հակամարտության ընթացքում արձակված յուրաքանչյուր նոր փամփուշտ հանգեցնում է պատասխան գործողությունների:

«Եվ փակ ցիկլ է առաջանում: Ահա թե ինչու միշտ ասել ենք, և դա մեզ հաստատեցին ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ լուծել այս հակամարտությունը, բացի ռազմական ճանապարհից»,- ասել է Կոսաչովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները