Բայդենը Թրամփին համարել Է ամենավատ նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ

13:12   30 Սեպտեմբեր 2020    307

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենը գնահատել Է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի տեղը երկրի պատմության մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է NBC-ին:

Նախընտրական բանավեճերի ժամանակ Թրամփը հայտարարել Է, որ երկրի ղեկավարի պաշտոնում գտնվելու 47 ամսվա ընթացքում ավելի շատ բան Է արել, քան Բայդենը 47 տարվա ընթացքում, երբ պետական ծառայության մեջ Է եղել: Սակայն ընդդիմախոսը քննադատորեն Է գնահատել նրա նախագահական ժամկետի արդյունքները: «Դուք ամենավատ նախագահն եք, որը երբեւիցե եղել Է Ամերիկայում»,-պատասխանել Է Բայդենը: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 3-ին:

Մինչեւ այդ ժամանակը թեկնածուները պետք Է երկու անգամ հանդիպեն ուղիղ եթերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները