«Դա Անվտանգության խորհրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է». Հիքմեթ Հաջիև

13:36   30 Սեպտեմբեր 2020    367

Մենք ընդհանուր առմամբ ողջունում ենք սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փակ խորհրդակցությունների անցկացումը` Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետ կապված:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժանմունքի պետ Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է Hayatsk.info-ն:

Հիքմեթ Հաջիևն ասել է, որ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձեւ է ընդունել, որը պահանջում է Հայաստանի ուժերը դուրս բերել Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից: Հայաստանը դեռ չի իրականացրել այդ բանաձեւերը: Սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հենց Անվտանգության խորհրդի նկատմամբ:

Անվտանգության խորհրդի անդամները բոլոր համապատասխան քննարկումների ընթացքում պետք է բարձրացնեն այդ բանաձևերի կատարման կարևորության հարցը: Խաղաղությունը տարածաշրջանում անհնար է առանց Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման և Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերման:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀիքմեթՀաջիև  


Վերնագիրի այլ պիտակները