Իրաքի վարչապետը հայտարարել է Բաղդադում դեսպանությունները փակելու մի շարք երկրների մտադրության մասին

14:56   30 Սեպտեմբեր 2020    249

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին պաշտոնապես հայտարարել է Բաղդադում իրենց դեսպանությունները փակելու մի շարք երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի, մտադրության մասին՝ դիվանագիտական ներկայացուցչությունների գնդակոծությունները շարունակելու դեպքում:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին կարգադրել էր անհապաղ հետաքննել Բաղդադի օդանավակայանին հասցված հրթիռային հարվածը, որն առնվազն հինգ քաղաքացիների կյանք է խլել: «Շարունակվում են հրթիռային գնդակոծությունները, վերջինը տեղի է ունեցել երեկ, արդյունքում զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ: Այդ գրոհները մի շարք կազմակերպությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հարկադրել են մտածել դեսպանությունները փակելու մասին. առաջին հերթին ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Եվրամիությունը քննարկում են այդ հարցը: Եթե տարածաշրջանում ապահովված չԷ անվտանգությունը, ապա իրենք չեն կարող աշխատել Իրաքում»,- հայտարարել է ալ Քազեմին՝ հանդես գալով երկրի նախարարների կաբինետի նիստի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեսագրությունը հրապարակվել է վարչապետի մամուլի ծառայության կողմից: Վարչապետի խոսքով՝ արեւմտյան դիվանագետները բացատրել են, որ դա ուղղված չէ Իրաքի դեմ, բանը երկրում անվտանգության հետ կապված իրադրությունն է, եւ իրենք չեն կարող շարունակել գործունեությունն Իրաքում: Ալ Քազեմին ընդգծել է, որ դեսպանությունները փակելու դեպքում «այդ երկրների հետ համագործակցությունը դադարեցվում է ռազմական, մշակութային եւ տնտեսական ոլորտներում», ինչը հատկապես վտանգավոր է մարտահրավերների լույսով, որոնց հետ բախվել է Բաղդադը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները