Մակրոնն արտասանել Է ամենաերկարատև ճառը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթում

15:17   30 Սեպտեմբեր 2020    304

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ճառը դարձել Է ամենաերկարատևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 29-ին ավարտված համաքաղաքական քննարկումներում:

ՏԱՍՍ-ի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարի՝ աշխարհին հղած ուղերձը տևել Է 48 րոպե:

Մակրոնն արծարծել Է միջազգային քաղաքականության՝ գործնականում բոլոր թեմաները՝ կորոնավիրուսի համավարակից մինչև Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպը: Նա մանրամասնորեն շարադրելՖրանսիայի դիրքորոշումն Իրանի, ԿԺԴՀ-ի, Սիրիայի, Լիբիայի, Լիբանանի և Բելառուսի շուրջն, ինչպես նաև ուշադրություն Է նվիրել Եվրոպայի անվտանգության նոր հայեցակարգին: Ամենակարճատև վեցրոպեանոց ելույթները պատկանել են Հունգարիայի և Մոնղոլիայի ներկայացուցիչներին: Այս տարի անսպասելիորեն հակիճ Է եղել նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը խոսել Է ութ րոպեից փոքր-ինչ պակաս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով կառավարությունների ղեկավարները չկարողացան անձամբ ժամանել Նյու Յորք, իսկ նրանց հայտարարությունները ներկայացվեցին տեսաձևաչափով: Ավանդաբար ՄԱԿ-ի քարտուղարությունը համաժողովի մասնակիցներին խորհուրդ Է տալիս իրենց ճառը սահմանափակել 15 րոպեով, սակայն գործնականում շատ հռետորներ խախտում են այդ կանոնը: Այս տարի այն նկատի չառնելն ավելի դյուրին Էր, քան սովորաբար. չԷ որ ղեկավարները չեն բարձրացել Գլավոր ասամբեայի ամբիոն, որտեղ 15 րոպեն լրանալուց հետո հռետորի առջև կարմիր լամպ Է վառվում: Վերջին տարիներին առանձնապես երկարատև ելույթներով աչքի են ընկել Պաղեստինի, Վենեսուելայի և Պակիստանի ղեկավարներ Մահմուդ Աբասը, Նիկոլաս Մադուրոն և Իմրան Խանը: Իսկ ելույթի տևողության ռեկորդը պատականում Է Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, որը 1960 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից խոսել Է 4 ժամ 29 րոպե: Նույն թվականին ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովն «աշխարհի խորհրդարանում» խոսել Է 140 րոպե:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները