Թաիլանդը պատրաստվում է ընդունել զբոսաշրջիկների առաջին խմբին

19:51   30 Սեպտեմբեր 2020    352

Թաիլանդը պատրաստվում է ընդունել զբոսաշրջիկների առաջին խմբին:

Պխուկետի նահանգապետ Նարոնգ Վունսեւը այցելել է միջազգային օդանավակայան, որտեղ հոկտեմբերի 8-ին տեղադրվել է նոր համակարգ, ներառյալ՝ կորոնավիրուսի թեստավորում եւ տրանսպորտային միջոցներ, որոնք կընդունեն առաջին 150 չինացի զբոսաշրջիկների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպորտի եւ տուրիզմի նախարար Պիպխատ Ռատչակիտպրակարնը ասել է, որ հոկտեմբերին կժամանեն զբոսաշրջիկների առնվազն 3 խմբեր՝ երկուսը Չինաստանից եւ մեկը Սկանդինավիայից:

Թաիլանդում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3564, մահվան 59 դեպք: Կոմերցիոն օդային փոխադրումները մնում են սահմանափակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները