Քուվեյթի նոր էմիրը խոստացել է աշխատել հանուն երկրի բարգավաճման, կայունության եւ անվտանգության

20:23   30 Սեպտեմբեր 2020    298

Խորհրդարանում կայացել է Քուվեյթի նոր էմիր շեյխ Նավաֆ ալ-Ահմադ աս-Սաբահի երդմնակալության արարողությունը:

Երկիրը պատրաստվում է նախկին ղեկավար շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Սաբահի հուղարկավորությանը, հաղորդում է AP-ը:

Նախարարների կաբինետը Նավաֆ ալ-Ահմադ աս-Սաբահին նշանակել է 91-ամյա շեյխ Սաբահի մահից հետո:

83-ամյա Նավաֆը խոստացել է աշխատել հանուն երկրի բարգավաճման, կայունության եւ անվտանգության:

«Մեր թանկ ժողովուրդն այսօր բախվում է դժվար իրավիճակների եւ վտանգավոր խնդիրների դեմ, որոնք կարող են հաղթահարվել միայն միավորման եւ համառ աշխատանքի ճանապարհով»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Քուվեյթի նավթային, ներդրումային եւ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն սպասվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քուվեյթ  


Վերնագիրի այլ պիտակները