Իսպանիայում շքեղ զբոսանավերից առգրավել են 35 տոննա հաշիշ

21:45   30 Սեպտեմբեր 2020    299

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ 35 տոննա հաշիշ են առգրավել, որն անօրինականորեն փոխադրվում էր շքեղ զբոսանավերով, փոխանցում է Reuters-ը։

Իսպանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հաշիշը հայտնաբերվել է, երբ գործակալները բարձրացել են մաքսանենգներին պատկանող 4 զբոսանավերի վրա։ Ոստիկանությունը զբոսանավերում հայտնաբերել է 30 տոննա հաշիշ՝ ի հավելումն այն 5 տոննայի, որն ավելի վաղ առգրավվել էր այլ տեղերից։

Ոստիկանությունը կալանավորել է 9 բուլղարացու եւ մեկ ռուսաստանցու ու բռնագանձել մոտ 5 մլն եվրո արժեքով 6 զբոսանավ։

Նախարարությունից հայտարարել են, որ այս գործողությունը «ահռելի հարված էր ամենախոշոր հանցավոր կազմակերպությանը, որը զբաղվում է ծովով (Իսպանիա) հաշիշի մաքսանենգությամբ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները