ԱՄՆ-ն ընդլայնել է Սիրիայի հանդեպ պատժամիջոցների ցուցակը

23:25   30 Սեպտեմբեր 2020    295

Միացյալ Նահանգների իշխանություններն ընդլայնել են Սիրիայի հանդեպ պատժամիջոցները՝ «սեւ ցուցակներում» ավելացնելով երկրի վեց քաղաքացիների, մեկ կուբացու, ինչպես նաեւ՝ սիրիական 13 ընկերությունների:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին չորեքշաբթի օրը հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:

«Սեւ ցուցակում» հայտնված կազմակերպությունները, ըստ ամերիկյան գերատեսչության տվյալների, կապված են պատժամիջոցների տակ հայտնված սիրիացի գործարարներից մեկի, ինչպես նաեւ Սիրիայի զբոսաշրջության նախարարության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները