Սերբիայում կորոնավիրուսից պաշտպանության համար արծաթե դիմակ են ստեղծել

00:20   01 Հոկտեմբեր 2020    335

Սերբական ընկերությունները կորոնավիրուսից պաշտպանության համար արծաթե դիմակ են ստեղծել: Այն կհայտնվի շուկայում հոկտեմբերի կեսերին:

Այս մասին հայտնել է երկրի առեւտրաարդյունաբերական պալատը, հաղորդում է ՌԻԱ-ն:

Նորարարությունը սերբական 2 խոշոր ձեռնարկությունների՝ Koloid-ի եւ Galenika farmacija-ի համագործակցության արդյունք է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Արծաթե դիմակն արտադրվում է ժամանակակից նանոտեխնոլոգիաների կիրառմամբ, ուլտրաձայնային իոնացման միջոցով ինտեգրվում է հյուսվածքում, ինչը հավելյալ պաշտպանություն է հաղորդում: Դիմակն արտադրվում է մեծահասակների եւ երեխաների համար , այն շուկայում կհայտնվի հոկտեմբերի կեսերին»,-հայտնել է պալատը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները