Անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ՄԽ համանախագահության շրջանակում. Իտալիայի ԱԳ նախարար

01:12   01 Հոկտեմբեր 2020    315

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ճգնաժամը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցային գործընթացը՝ առանց նախապայմանների:

Այս մասին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարիներ է ձգվում արդեն, սակայն մենք հիմա վախենում են լրացուցիչ ռազմական էսկալացիայից, որը մեծ վնաս կհասցնի քաղաքացիական բնակչությանը և տարածաշրջանային կայունությանը»,- ասել է նա:

Նա հավելել է, որ մոտակա օրերին այդ մասին կխոսի Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները