ԱՄՆ-ում ռոբոտների են փորձարկել ռուսական Տ-72 տանկերը ոչնչացնելու համար

01:03   01 Հոկտեմբեր 2020    323

ԱՄՆ-ում Արիզոնայի նահանգի Յումայի զինափորձարանում տեղի ունեցած զորավարժությունների ընթացքում անցկացվել են LIDAR ռոբոտների փորձարկումները, որոնց թիրախը եղել է ռուսական Տ-72 տանկը:

Այդ մասին հաղորդել է Breaking Defense-ն: Այս ռոբոտները, որոնք հանդերձված են ոչ մեծ անօդաչուներով, Տ-72 տանկը որոշել են Aided Target Recognition (ATR)-ի՝ թիրախների ավտոմատ ճանաչման ալգորիթմի օգնությամբ, որն ստեղծվել է ռազմական տեխնիկայի ավելի քան 3,5 մլն ֆոտոների հիման վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Breaking Defense-ն հաղորդել էր, որ ամերիկյան բանակը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապված երկյուղների պատճառով մինչեւ 20 վայրկյան կրճատել է հրետանային համակարգերը գործողության մեջ դնելու ժամանակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները