Ճապոնիան Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ երկխոսություն սկսելու կոչ է անում

08:36   01 Հոկտեմբեր 2020    219

Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսեւորել եւ երիկխոսություն սկսել»,- նշել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կատոն շեշտել է, որ Ճապոնիայի կառավարությունը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումներով, որոնք հանգեցրել են զոհերի խաղաղ բնակչության շրջանում։ «Մենք մտադիր ենք շարունակել ակնդետ հետեւել իրադարձությունների զարգացմանը»,- հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները