Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

09:12   01 Հոկտեմբեր 2020    370

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Բելառուսում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

Պուտինն ու Մակրոնը հակամարտության կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի եւ դեէսկալացիայի կոչ են արել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները