Թրամփը ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 11-ը

10:10   01 Հոկտեմբեր 2020    286

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը երկարաձգել մինչեւ դեկտեմբերի 11-ը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը թվիթերյան գրառումով։ Նախօրեին Սենատում ժամանակավոր բյուջեի քվեարկությունն էր տեղի ունեցել, որով այն հաստատվել էր։ Ժամանակավոր բյուջեն պետք է հաստատվեր մինչեւ սեպտեմբերի 30-ը, երբ ԱՄՆ-ում ավարտվում է ֆինանսական տարին։

Եթե դա տեղի չի ունենում, առաջանում է ամերիկյան կառավարության ֆինանսավորման դադարեցման վտանգ։ Այս իրավիճակում, դեռ սեպտեմբերի սկզբից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ մեծամասնությունը նախագահական վարչակազմի հետ համաձայնեցրել էր ժամանակավոր ֆինանսավորման հարցը։ Համաձայնեցումն իրականացվել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի եւ ԱՄՆ Ֆիննախ Սթիվեն Մնուչինի կողմից՝ հեռախոսազրույցի ընթացքում։

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները