Հակառակորդը թնդանոթով հարվածել է Թարթառի ավտոկայանը, ինչի արդյունքում զոհվել է մի քաղաքացիական անձ

10:32   01 Հոկտեմբեր 2020    271

Ինչպես հայտնի է, ագրեսոր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ահաբեկչական գործողություններ կատարել խաղաղ բնակչության դեմ՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, թիրախային տարածքներ են ենտրվում խիտ բնակեցված վայրերը շրջանի և գյուղի կենտրոնները, քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները հիվանդանոցներ, բժշկական կենտրոններ, դպրոցական շենքեր, մանկապարտեզներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զավթիչ երկրի զինված ուժերի կողմից Ադրբեջանի խիտ բնակեցված տարածքների հաջորդ ծանր հրետանային ռմբակոծության արդյունքում 01.10.2020-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Թարթարի քաղաքային ավտոկայանի վրա ընկած հրետանային արկի բեկորներից զոհվել է 1982-ին ծնված Հասանով Զաբիլ Մահմեդ օղլուն, և ավտոկայանը մեծ վնասներ է կրել:

Փաստի առթիվ Թարթարի շրջանի դատախազությունը հարուցել է քրեական գործ ՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Ներկայումս դատախազությունը կատարում է բոլոր հնարավոր քննչական միջոցառումները՝ հաշվի առնելով դեպքի վայրում առկա մարտական պայմանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թարթառ  


Վերնագիրի այլ պիտակները