Ավստրալիայում սխալմամբ հասանելի են դարձել հազարավոր քաղաքացիների էլեկտրոնային փոստի տվյալները

10:41   01 Հոկտեմբեր 2020    403

Ավստրալիայում ԱԳ նախարարությունը սխալմամբ հանրային հասանելիության բաց տիրույթում հրապարակել է հազարավոր քաղաքացիների էլեկտրոնային փոստի հասցեները, որոնք չեն կարող վերադառնալ երկիր կորոնավիրուսային համավարակի պատճառով։

Այս մասին ասվտրալական ԱԳ նախարարությունը հատուկ հրապարակում է կատարել թվիթերյան հարթակում, ներողություն խնդրելով քաղաքացիներից սխալմունքի համար։ Հասկանալով, թե ինչ սխալմունք է տեղի ունեցել արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցները էլեկտրոնային բացահայտված հասցեատերերին խնդրել են չբացել ստացված նամակը եւ հեռացնել այն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները