Գամալեյայի կենտրոնը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների մանրամասներ Է հայտնել

12:23   01 Հոկտեմբեր 2020    330

Կամավորները, որոնք մասնակցում են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններին, եւ բժիշկները, որոնք նրանց պատվաստումներ են անում, չգիտեն, թե հատկապես ինչ են ներարկում՝ պատվաստանյութ, թե պլացեբո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել Է Գամալեյայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Գիտի միայն համակարգիչը, որն ամեն բան գաղտնագրել Է: Մարդուն տալիս են կոդ»,-հայտնել Է նա: Գինցբուրգը ճշտել Է, որ այդ կոդի օգնությամբ բացառվում Է կամավորին մեկ անգամ պատվաստանյութ, իսկ երկրորդ անգամ պլացեբո եւ հակառակը ներարկելու հնարավորությունը:

Փորձարկումների ավարտից հետո բոլոր կամավորները իմանում են, թե ինչ են իրենք ստացել:

Օգոստոսին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել:

Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ. առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին: Հետգրանցումային կլինիկական հետազոտությունները Մոսկվայում մեկնարկել են սեպտեմբերի 7-ին, իսկ երկու օր անց պատվաստումներ են ստացել առաջին կամավորները: Ընդամենը հետազոտությանը կմասնակցի 40 հազար մարդ, նրանցից 10 հազարը կստանան պլացեբո. դա անհրաժեշտ Է պատվաստանյութի արդյունավետությունն ստուգելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գամալեյա  


Վերնագիրի այլ պիտակները