Ինքնաթիռը և ուղղաթիռը խոցելու լուրը կեղծ է. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

13:05   01 Հոկտեմբեր 2020    234

Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռն ու ուղղաթիռը խոցելու մասին տեղեկությունները կեղծ են:

Այս մասին հայտարարել է ՊՆ-ի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վագիֆ Դարգահլին, հաղորդում է Hayatsk.info-ն:

«Հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, իբր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը և ուղղաթիռը խոցելու և Իրանի Իսլամական Հանրապետության տարածք ընկնելու մասին կեղծ է և անհիմն: Մենք հայտարարում ենք, որ մեր ռազմաօդային ուժերին պատկանող բոլոր ինքնաթիռները լիովին գործում են և ունակ են մարտական գործողությունների», -ասել է նախարարության պաշտոնյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները