Ռուսական բանակը Սառը պատերազմից ի վեր գտնվում է ամենաբարձր մարտական պարտաստականության վիճակում․ IISSS

13:30   01 Հոկտեմբեր 2020    271

Ռուսաստանի զինված ուժերըւ գտնվում են ամենաբարձր մարտական պատրաստականության վիճակում՝ Սառը պատերազմի օրերից ի վեր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը» կամ IISS-ը, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ։ «Ռուսաստանի զինված ուժերի արդիականացումը․ գնահատական» կոչվող փաստաթղթերում նշվում է, որ վերջին տասնամյակի ընթացքում ներդրումները եւ բարեփոխումները ռուսական բանակում տվել են իրենց գերազանց արդյունքները եւ այսօր ռուսական զինված ուժերը դարձել են անհամեմատ ավելի պրոֆեսիոնալ եւ հագեցած։

Հատկապես նշվում են այն հաջողությունները, որոնք ռուսական զորքերը արձանագրել են օդա-տիեզերական ուժերի, միջուկային ուժերի եւ ցամաքային զորքերի մարտավիճակում, ռազմածովային ուժերում։ Փաստաթղթում նշվում է, որ ռուսական բանակն այժմ հզոր գործիք է Մոսկվայի համար, որը Մոսկվան գործադրում է, զգալով վտանգ իր կամ իր շահերի հանդեպ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները