Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք

13:36   01 Հոկտեմբեր 2020    417

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 6640 դեպք: Ապաքինվել է ևս 299 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 3419:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 39 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5413 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները