Նախագահի օգնական. «Քաղաքացիներին թիրախ դարձնելը ռազմական հանցագործություն է»

14:00   01 Հոկտեմբեր 2020    243

Հայաստանի զինված ուժերը շարունակում են կրակ բացել ադրբեջանական բնակավայրերի վրա՝ օգտագործելով ծանր հրետանի ու խոշոր տրամաչափի այլ զենքեր:

Այս մասին հայտարարել է նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը, հաղորդում է Hayatsk.info-ն:

Նախագահի օգնականը հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերի կողմից բնակավայրերի դիտավորյալ և նպատակային հրետանային ռմբակոծության արդյունքում զոհվել է 17 քաղաքացիական անձ, այդ թվում երկու երեխա, վիրավորվել 51-ը: Վնասվել է հանրային և մասնավոր սեփականությունը:

«Հայաստանի գործողությունները ցույց են տալիս, որ այն քաղաքացիական արժեքներից զերծ երկիր է և կրկին քաղաքացիական և անչափահասների վրա դավաճանական հարձակումներ իրականցնող երկիր է: Ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակիչների թիրախավորումը կամ դիտավորյալ սպանությունը ռազմական հանցագործություն է: Հետևաբար, հայկական պետությունը և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատասխանատու է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիքմեթ-Հաջիեւ  


Վերնագիրի այլ պիտակները