Ճապոնիան մեղմացրել է օտարերկրացիների մուտքի սահմանափակումները

14:37   01 Հոկտեմբեր 2020    236

Ճապոնիան, ինչպես եւ պլանավորել Էր, հոկտեմբերի 1-ին մեղմացրել Է երկիր օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումները, որոնք մտցվել Էին COVID-19-ի պատճառով, բայց այդ մեղմացումը չի վերաբերում զբոսաշրջիկներին:



Ճապոնիայի ԱԳ նախարարության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, եւ ինչպես արդեն հայտարարվել Էր սեպտեմբերի 25-ին, ուսանողական այցագրերով բոլոր երկրների քաղաքացիները, ինչպես նաեւ նրանք, ովքեր աշխատում են ճապոնական ընկերություններում, բացի բիզնեսմեններից, այժմ կկարողանան երկիր մուտք գործել երկշաբաթյա կարանտին պահպանելու պայմանով՝ նրանց գործատուների կամ հովանավոր- կազմակերպությունների հսկողության ներքո:

Սակայն, ինչպես հաղորդում Է նախարարությունը, առայժմ այն անձանց թիվը, որոնց մուտքը թույլատրված Է, կսահմանափակվի բաժնաչափով: Սպասվում Է, որ հետագայում այն կընդլայնվի օդանավակայաններում կորոնավիրուսի թեստավորման կետերի թողունակության մեծացման համեմատ: Այս տարի ավելի վաղ COVID-19-ի համավարակի ժամանակ Ճապոնիան փակել Էր աշխարհի 159 երկրներից ու տարածաշրաններից մուտքը երկիր եւ վերջին ժամանակներս սկսել Է այն աստիճանաբար բացել առանձին երկրներից գործարարների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները